Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահին

Մարտ 3, 2010թ. 15:30

G. Tsarukyan and W. Martens2010թ-ի մարտի 3-ին  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Վ. Մարթենսի առանձնազրույցը, որի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջկուսակցական կապերի և հարաբերությունների խորացման, հետագա համագործակցության հեռանկարների շուրջ:

ՀՀ ԱԺ ոսկեզօծ դահլիճում Վ. Մարթենսը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության և Երևան քաղաքի ԲՀԿ ավագանու անդամների հետ:

ԵԺԿ նախագահը կարևորել է եվրոպական միասնական քաղաքականության մեջ ինտեգրվելու ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության հաստատակամությունը, հույս հայտնելով, որ ընթացիկ տարվա ընթացքում ԵԺԿ-ն կընդունի որոշում` ՙԲարգավաճ Հայաստանին՚ դիտորդ անդամի կարգավիճակ տրամադրելու հարցում: Իր հերթին, Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել  պրն Մարթենսին և ընգծել, որ երկու կուսակցություններին միավորում են ինչպես գաղափարական, այնպես էլ արժեքային ընդհանրությունները, որոնք այսուհետ կհամալրվեն նաև կուսակցության ղեկավարների միջև հաստատված անձնական շփումներով ու գործընկերային հարաբերություններով:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն