Գերագույն Ռադան պաշտոնանկ արեց Յուլյա Տիմոշենկոյին
Մարտ 3, 2010թ. 16:08
Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօր ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունել վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հրաժարականի օգտին: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, 404 պատգամավորներից կողմ է քվեարկել 243-ը: կողմ քվեարկածներից 7-ը, ի դեպ, եղել են վարչապետի նախկին կողմնակիցները:
ArmAr.am












