Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Ինչո՞ւ Թուրքիան չի վավերացնում արձանագրությունները

Մարտ 3, 2010թ. 16:25

OԱնդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և ղարաբաղյան հիմնախնդրին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է. «Ինչի՞ ենք մենք ձգտում հասնել Կովկասում: Արձանագրությունները ստորագրեցինք: Դրանք կմտցնենք խորհրդարանի օրակարգ, դիմադրություն կլինի, սակայն երեք օրվա ընթացքում դրանք կվավերացվեն»:

Իսկ թե ինչո՞ւ այդ քայլին չեն դիմում…

Պարզվում է` Թուրքիայի ԱԳ նախարարը շատ զգուշավոր է, և իր ու երկրի քայլերը հաշվարկում է մի քանի ամիս առաջ։ Ինչպես հայտնի հեքիաթում է՝ Դավիթօղլուն, պարզվում է, առաջնորդվում է սիլոգիզմի սկզբունքով. եթե իրենք այդ քայլին գնան, ապա… Այս դեպքում հաշվարկները կապվում են Ղարաբաղի խնդրի հետ. Իսկ եթե իրենք վավերացնեն արձանագրությունները, իսկ Ղարաբաղում երեք ամիս անց հակամարտություն սկսվի՞…, ապա իրենք ստիպված կլինեն նորից փակել սահմանը:  Նման տեսակետ է արտահայտել Դավութօղլուն:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն