Ադրբեջանը սպառնում է Վրաստանին
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի բացման առիթով Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովը հայտարարել է, թե այն պահին, երբ Բաքուն տեղեկություն կստանա, որ այդ ճանապարհով Հայաստանին զենք է մատակարարվոււմ, ապա կդիմի կտրուկ քայլերի:
Պարզվում է «Վերին Լարս» անցակետի բացումը լրջորեն մտահոգել է Ադրբեջանի իշխանություններին: Ինչպես հայտնում է «Regnum» գործակալությունը, Ադրբեջանի իշխանություններն հայտարարել են, թե անցակետի բացումը կարող է պատճառ դառնալ, որ իրենց երկիրը վերանայի էներգետիկ համագործակցությունը Վրաստանի հետ, բայց ոչ միայն: Հնարավոր է, որ Ադրբեջանն այլևս չաջակցի Վրաստանին` Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերում, նվազեցնի ադրբեջանական ներդրումները Վրաստանի տնտեսության մեջ, կոշտ դիրքորոշում որդեգրի վրաստանաբնակ ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության հարցում: Ի դեպ, վերջիններիս ներկայությունը Վրաստանում ու նրանց աճն արդեն իսկ գործող ռումբ է Վրաստան երկրի ներսում:
ArmAr.am












