Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Էդվարդ Նալբանդյանն ու Վիլֆրիդ Մարտենսը անդրադարձել են նաև արցախյան հիմնախնդրին

Մարտ 4, 2010թ. 14:00

Minister Nalbandian meets with EPP President Wilfried Martens 04.03.10Ս. թ. մարտի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացը, Արեւելյան գործընկերության ծրագրին առնչվող հարցեր` կարեւորելով այդ ծրագրի շրջանակներում ԵՄ երկրների եւ ԵՄ-ի արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի ձեւավորումը, ինչը կարող է նպաստել ինչպես Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունների խորացմանը, այնպես էլ տարածաշրջանի երկրների միջեւ նոր ձեւաչափով համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանը եւ Վիլֆրիդ Մարտենսն անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն