Այսպես են տրամաբանում ՀԱԿ-ում
Մարտ 4, 2010թ. 15:00
«Թուրքիան բարոյական պարտավորություն ունի մարդկության առաջ: Բայց երբ դուք Ցեղասպանությունը դնում եք արտաքին քաղաքականության օրակարգում, դուք այն դարձնում եք սակարկման առարկա: Ցանկացած քաղաքական հարց սակարկման առարկա է, մեզ համար ցեղասպանության հարցը սակարկման առարկա լինել չի կարող»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Նրա խոսքով, Ցեղասպանության միջազգային ճանաչումը սփյուռքի հիմնական դերակատարություն է ու համամարդկային հարց: Մուսինյանի ներկայացմամբ, երբ կոնգրեսը գա իշխանության Ցեղասպանության հարցը արտաքին քաղաքականության օրակարգում չի լինելու:
ArmAr.am












