ԵՄ-ն շահագրգռված է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմամբ
Մարտ 4, 2010թ. 13:35
«Անհրաժեշտ է, որպեսզի Վրաստանը եւ Ռուսաստանը բարելավեն երկկողմ հարաբերությունները, եւ Եվրոմիությունը պատրաստ է աջակցել այդ գործընթացին: Դա լինելու է բարդ եւ ցավոտ ուղի, սակայն անհրաժեշտ է այն անցնել հարաբերությունների կարգավորման համար»,- Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ-ում նախագահող երկրի` Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը:
Վրաստան կատարած այցի շրջանակներում Իսպանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ երկրի ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ, որի ընթացքում քննարկվել են գալիք տեղական ընտրություններին եւ երկրի անվտանգությանն առնչվող հարցեր:
ArmAr.am












