Գլխավոր » Լրահոս

«Հայաստանը որևէ մեկից տարածք չի գրավել, որպեսզի վերադարձնի»

Մարտ 4, 2010թ. 15:35

16117351244009199«ՀՀ նախագահի կողմից հստակ ձևակերպվել են այն սահմանները, մինչև որտեղ ՀՀ-ն կարող է գնալ բանակցությունների: Հայաստանն այսօր ունի միայն մեկ արտաքին խնդիր` ԼՂՀ կարգավորումն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը:

«Երբ նայում ենք ԼՂՀ խնդրի լուծման ողջ գործընթացը, երբ դիմացի կողմը պահանջներ էր ներկայացնում, Հայաստանը գնում էր որոշակի ձևակերպումների, որոնք ձեռնտու էին Ադրբեջանին: Բայց եկավ պահ, որ հստակ սահման դրվեց, թե Հայաստանը մինչև որտե՞ղ է պատրաստ զիջումների: Մարտունու և Մարտակերտի, հայ փախստականների հարց առաջ քաշվեց, դրանք հստակ դրվել են օրակարգում, և սա շատ կարևոր պահ է»,- նշեց Գ.Իսագուլյանը:

ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչը հայտարարեց, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և չի կարող լինել. «Հայաստանը տարածքներ վերադարձնող պետություն չէ, որևէ մեկից չի գրավել տարածք, որպեսզի վերադարձնի, տարածքների հարց կարելի է քննարկել միայն ԼՂՀ-ի հետ  ՀՀ նախագահը բոլոր բանակցությունների ժամանակ հստակ հայտարարում է, որ առանց ԼՂՀ մասնակցության, ԼՂՀ հիմնախնդրի լուծումն անհնար է»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն