Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահին
Մարտ 4, 2010թ. 17:25
Մարտի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպին:
Հանդիպմանը կարևորվեց երկու երկրների միջև համագործակցության և տարբեր ոլորտներում հարաբերությունների աշխուժացումը:
Մասնավոր անդրադարձ կատարվեց երկու երկրների հոգևոր կյանքին, Եկեղեցի-պետություն, Եկեղեցի-հասարակություն հարաբերություններին և հասարակական կյանքում հոգևոր-բարոյական արժեքների հաստատման գործում կրոնական հաստատությունների կարևոր դերակատարությանը:
ArmAr.am












