Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Լրահոս, Ցեղասպանություն

Սիմոն Կամսարական.«Դրված է Հայկական հարցը փակելու ու հայերին պետությունից զրկելու խնդիր»

Մարտ 4, 2010թ. 21:32

39082«ԱՄՆ կոնգրեսականների մի մասը հստակ հայտարարում է, թե ճանաչել Հայոց Ցեղասպանությունը  չի նշանակում  դատապարտում, չի նշանակում վնասների փոխհատուցում, հողային պահանջ: Եվ ամերիկյան քաղաքական այս գիծը նորություն չէ: Դեռ 1987-ին ԵԽ-ի ընդունած «Հայկական հարցի ճանաչման» բանաձևում ասվում է այդ մասին. Հայոց Ցեղասպանությունը ճանաչում ենք, բայց հայերը հույս չունենան, որ կարող են տարածքային հարց բարձրացնել: Այդ առումով ես չեմ բացառում, որ ԱՄՆ-ն Կոնգրեսը կարող է այսօր ճանաչել Հայոց Ցեղասպանության բանաձևը, բայց դարձյալ քաղաքական նպատակներով»,-կարծում  է Հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սիմոն Կամսարականը:

Նրա դիտարկմամբ, դեպքերի ընթացքին հետևելիս պարզ է դառնում,  որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը այսօր ԱՄՆ-ին է հարկավոր, որպեսզի հետագայում, հիմք ստեղծի, այսպես կոչված, Թուրքիայի, այսինքն` Արևմտյան Հայաստանի տարածքում նոր պետություն ստեղծելու: Իսկ այդ պետությունը Քրդստանն է: «Այսինքն այսօր, ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը ԱՄՆ-ը կհայտարարի, թե թուրքերը նույն կերպ ցեղասպանության են ենթարկել նաև հույներին, ասորիներին, քրդերին (նկատենք, որ արդեն իսկ ասում են-հեղ.):  Ինչն էլ հիմք կդառնա, որ դատարանը  քրդերին զիջի Արևմտյան Հայաստանը` հայերին զրկելով իր պետությունն ունենալու իրավունքներից: Այնպես որ կեղտոտ քաղաքականություն է իրականացվում»,- ArmAr.am-ի հետ զրույցում եզրակացնում է պրն Կամսարականը: Վերջինս պատահական չի համարում նաև Անգլիայի շահագրգռվածությունը Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում: «Այդ երկիրը դեռ 1886-ից  իրականացվող ցեղասպանությունների համար հայերիս առաջ պատասխանատվություն է կրում, այսօր Մեծ Բրիտանիան ևս դրել է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Ուրեմն, կարելի է այս ամենից գալ այն հետևության, որ վերջնականապես դրվել է հայկական հարցը փակելու ու հայերին պետությունից զրկելու հարցը: Այսօրվա  ամբողջ գործընթացները այս տրամաբանությամբ են զարգանում»,- եզրակացրեց Սիմոն Կամսարականը:


Դիտել Արևմտյան Հայաստան, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն