ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն ընդունեց Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը
Մարտ 5, 2010թ. 08:30
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն 23 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ մի քանի ժամ քննարկումից հետո վավերացրեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւը, որով 1915թ. Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչվեցին որպես հայերի ցեղասպանություն:
Թուրքիան Վաշինտթոնից հետ է կանչել իր դեսպանին` խորհրդատվությունների համար: Միաժամանակ, պաշտոնական Անկարան հայտարարություն է տարածել, որում դատապարտում է բանաձևի ընդունումը, որը «մեղադրում է թուրք ժողովրդին հանցագործությունների մեջ, որոնք նա չի կատարել»:
ArmAr.am












