Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել բանաձևի ընդունման փաստը
Մարտ 5, 2010թ. 09:00
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունման փաստը:
«Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումը»,- նշել է Նալբանդյանը եւ հավելել. «Այն համամարդկային արժեքներին ամերիկյան ժողովրդի նվիրվածության եւս մեկ վկայություն է եւ կարեւոր քայլ է մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»:
ArmAr.am












