Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Վահան Հովհաննիսյան. «Մեր միասնականությունը մեզ օգնեց հաղթել»

Մարտ 5, 2010թ. 10:30

1550131231872219«Աննախադեպ ծանր պայքարի արդյունք եղավ  այս հաղթանակը: Միայն մեկ ձայնի առավելությամբ հայկական տեսակետը, այսինքն ցեղասպանության ճանաչման բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաղթահարեց արգելքը»,- ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումից անմիջապես հետո նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսում ներկա հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

Նա ասաց.«30 կոնգրեսականներ ելույթ ունեցան, հայտնվեցին տարբեր տեսակետներ, բայց ոչ ոք, նույնիսկ բանաձևին դեմ արտահայտվող կոնգրեսականները, չէին ասում, որ ցեղասպանություն չի եղել ու բոլորն ընդունում էին, որ Հայոց ցեղասպանությունը իսկապես տեղի է ունեցել, այն փաստ է: Սակայն կոնգրեսականների մի մասն ասում էր, թե հիմա ժամանակը չի ընդունելու, մի մասն էլ թե Թուրքիան բարեկամ երկիր է ու չի կարելի նրան նեղացնել»:

Վ.Հավհաննիսյանի փոխանցմամբ, դահլիճում ներկա էին բավական մեծ թվով թուրք պատգամավորներ, առնվազն 8 հոգի` իրենց օգնականների հետ միասին, նաև բազմեծաթիվ թուրք լրագրողներ, որոնք նույնպես փորձում էին որոշ ճնշումներ գործադրել:

«Ինչպես հայտնի է թուրքական պատվիրակությունները Վաշինգտոնում են գտնվում բավական երկար ժամանակ և իհարկե նրանք ամեն ինչ արել են ազդելու բանաձևի ընդունման վրա: Դա էր պատճառը, որ դժվարությամբ հաղթեցինք»:

Վահան Հովհաննիսյանը հատուկ ընդգծեց հետևյալ հանգամանքը.«Առաջին անգամ Հայաստանը պետական  մակարդակով  պատվիրակություն էր ուղղարկել, ընդորում այն բազմակուսակցական է: Բազմիցս է այս հարցը քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսի տարբեր հանձնաժողովներում, բայց որ Հայաստանն իր խորհրդարանով ներկա լիներ, դա առաջին անգամ էր:  Այս հանգամանքը շատ մեծ ոգևորություն  է առաջացրել ամերիկահայ համայնքի շրջանում: Պետք էր միայն տեսնել այն ոգևորությունը, որ այդ փաստը առաջացրել էր հայկական կազմակերպություների ներկայացուցիչների մոտ: Պարզ է դառնում, որ քաղաքական վեճերը, տարաձայնությունները, ի վերջո, մեկ այլ խնդիր են, բայց կան համազգային նշանակության հարցեր, ուր կուսակցականությունը դադարում  է դեր խաղալ և այդ միասնականությունն է, որ,այսօր մեզ օգնեց հաղթել: Այդ առումով ինձ համար մեծ պատիվ էր լինել այս պատվիրակության կազմում»:

Վահան Հովհաննիսյանի դիտարկմամբ հնչեցին նաև շատ տարօրինակ ելույթներ, օրինակ ասվեց, թե Թուրքիան շատ կարևոր է ԱՄՆ-ի համար, որովհետև կա Իրաքի ու Աֆղանստանի հարց, կոնգրեսականներից մեկը, թե ես  ի՞նչ եմ ասելու իմ ընտրողներին, եթե պարզվի , որ իմ կողմ քվեարկելու պատճառով իմ ընտրողների զավակները Աֆղանստանում վտանգվելու են: Զարմանալի է, թե ինչու պետք է նրանք վտանգվեին Ցեղասպանության ճանաչումից: Սակայն  այս տարօրինակ ելույթը ստացավ իր փայլուն հակահարվածը:

Իր խոսքն ավարտելով` Վահան Հովհաննիսյանը հավելեց. «Այս հաղթանակից հետո  արդեն պետք է աշխատենք լիագումար նիստում այն անցկացնելու ուղղությամբ»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն