Հայոց Ցեղասպանության ճանաչումը աշխարհում շարունակվում է
Մարտ 5, 2010թ. 11:17
Մինչ Թուրքիան շարունակում է հերքել 20-րդ դարասկզբին իր կողմից իրականացված Հայ ժողովրդի ոչնչացման փաստը, Հայոց Ցեղասպանությունը, որպես իրողություն շարունակում է ճանաչվել աշխարհի տարբեր երկրների կողմից:
Առաջին քայլն արեց Ուրուգվայը` 1965-ին, այնուհետև` Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ:
Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
ArmAr.am












