Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Հիլարի Քլինթոնը Ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո հանդես է եկել հայտարարությամբ

Մարտ 5, 2010թ. 11:41

clintonԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայկական թիվ 252 բանաձեւի ընդունումից ժամեր անց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդես է եկել հայտարարությամբ:

Թուրքական Turkishjournal-ի փոխանցմամբ` այցով Կոստա Ռիկայում, գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի կարծում, թե կա անհրաժեշտություն, որ այդ նախագիծը մտնի ԱՄՆ Կոնգրեսի գլխավոր խորհրդի օրակարգ: Քլինթոնը նշել է, որ գործընթացով հետաքրքրված կողմերին այդ մասին բացահայտ ասվել է:

Հիշեցնենք, որ Սպիտակ տան խոսնակ Մայք Համմերն ասել էր, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ դիմել էր հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատ կոնգրեսական Հովարդ Բերմանին՝ կոչ անելով ընթացք չտալ օրինագծին, քանի որ այդ քվեարկությունը կվնասի Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման գործընթացին։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն