Արմեն Ռուստամյան.«Առջևում դեռ Կոնգրեսի կողմից բանաձևի ընդունման հարցն է»
«Բանաձևի ընդունումը առաջին լուրջ հաջողությունն էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումից ի վեր», -լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կողմից Հայոց ցեղասպանության N252 բանաձևի ընդունմանը հետևած թուրքական արձագանքները, իր տեսակետը հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա. «Կրկին անգամ Թուրքիան փաստեց, որ խոսում է ոչ միայն նախապայմանների, այլև շանատաժի լեզվով: Նման արձագանքը սպասելի էր, քանի որ մինչ այդ անընդհատ թուրքական և ադրբեջանական կողմերից սպառնալիքներ են հնչում»:
Ռուստամյանը նաև նշեց, որ Բանաձևի ընդունումը սթափեցնի հայկական կազմակերպություններին ու Հայաստանին, քանի որ առջևում դեռ Կոնգրեսի կողմից բանաձևի ընդունման հարցն է:
ArmAr.am












