252 բանաձևին է՞լ է նույն ճակատագիրն սպասվում
252 բանաձևի կազմման հիմքում ընկած է 106-րդ բանաձևը: Այս փաստաթուղթն էլ իր հերթին ընդունվել էր ԱՄՆ Կոնգրեսի 110-րդ գումարման Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանն արժանացած` թիվ 316 բանաձևի ոգով: Այն երկրի նախագահին կոչ էր անում իր ամենամյա ուղերձում 1,5 հայերի բնաջնջումը բնորոշել որպես ցեղասպանություն:
Հիշեցնենք, որ Ադամ Սմիթի, Ջորջ Ռադանովիչը Ֆրենկ Փալոնը, Բրեդ Շերման էին 106 բնաձևի հեղինակները: Նրանց ջանքերով էլ 2007-ին հոկտեմբերի 10-ին բանաձևը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացվեց քննարկման ու վավերացման:
Փաստաթողթը ընդունվեց 27կողմ, 21 դեմ հարաբերակցությամբ: Հաջորդ քայլը պետք է լիներ այն Ներկայցուցիչների տան պալատի լիագումար նիստի օրակարգում քննարկելի դարձնելը: Սակայն սկսվեց թուրքական քարոզչական արշավանքի հերթական նոր փուլը: Թուրքական հակազդեցությանը միացավ նաև նախագահ Բուշի վարչակազմը: «Շարունակում եմ հավատալ, որ Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը լուրջ վնաս կհասցնի Թուրքիայի հետ մեր հարաբերություններին»,- հայտարարեց Բուշի վարչակազմում գործող Քոնդոլիզա Ռայսը:
Նկատենք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 106 բանաձևի բովանդակությանն համահունչ 2000, 2005 և 2007 թվկաններին ևս ընդունել է նման մի շարք փաստաթղթեր: Ու չնայած այն բանին, որ այդ բոլոր բանաձևերը մեծ աջակցություն էին վայելում Կոնգրեսում, սակայն Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում դրանք այդպես էլ քվերկության չէին դրվում:
2000 թվականին կոնգերսական Ֆրենկ Փալոնը Ներկայացուցիչների պալատի օրակարգում 596 բանաձևը քվերկության չդնելու վերաբերյալ ասել էր, որ դա տեղի ունեցավ ամերիկյան վարչակազմի դեմ ուղղված ճնշումների արդյունքում: «Եթե ԱՄՆ-ը մտադիր է արդարացնել մեր իսկ սահմանած չափորոշիչներն ու շարունակել առաջնորդել աշխարհը , սատարելով մարդու իրավունքներն ամենուր, ապա անհրաժեշտ է, որ ճանաչենք հայոց ողբերգությունը, որ իրականացվել է մի ամբողջ ազգին բնաջնջելու նպատակով , մինչդեռ Ներկայացուցիչների պալատը տեղի է տալիս դրսից եկող ճնշումներին»: Նա նաև ասել էր, որ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Դենիս Հասթերթի վրա եղել է հստակ ճնշում, ինչի հետևանքով նա հրաժարվեց Հայոց Ցեղասպանության բանաձևը քվեակության դնելուց:
Հիշեցնենք, որ Դենիս Հասթերթը բանաձևի քվերկությունից ընդամենը րոպեներ առաջ չեղյալ էր հայտարարել նիստը: Նա իր որոշումը հիմնավորել էր նախագահ Քլինթոնի արտահայտած անհանգստությամբ: Շատերն այդ քայլը որակեցին որպես թուրքական հակահայակակա շանտաժի արդյունք:
Իսկ ավելի ուշ Հայոց Ցեղասպանության իրողությանն անդրադարձող բանաձևեր ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել ու ընդունվել են դեռ 1975 և 1984 թվականներին, որոնք սակայն, վերջնական քվերկության չեն դրվել: Ամեն անգամ դրանք հանդիպել են ինչպես թուրքական ընդդիմության, այնպես էլ ամերիկյան վարչակազմերի բուռն դիմադրությանը:
Թե ինչ ճակատագիր է սպասվում 252-րդ` հերթական բանաձևին, դեռ հայտնի չէ:
ArmAr.am












