Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Վոյցեկ Ֆիլիպին

Մարտ 5, 2010թ. 13:40

Minister Nalbandian-Vojteck Filip 05.03.10Ս. թ. մարտի 5-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպին (Vojteck Filip):

Ողջունելով հյուրին` Հայաստանի ԱԳ նախարարն ասաց, որ Չեխիայի հետ հարաբերությունները վերջին շրջանում բավականին ինտենսիվ զարգանում են եւ դրանք առավել խորացնելու նպատակով որոշում է կայացվել Պրահայում Հայաստանի դեսպանություն հիմնելու մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերին` կարեւորելով բարձրաստիճան այցերի կազմակերպումը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների խթանումը:

Երկուստեք կարեւորեց առաջիկայում Չեխիայի վարչապետի Հայաստան կատարելիք այցելությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Վոյցեկ Ֆիլիպը մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն