Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Հիշատակի արարողություն Եռաբլուրում

Մարտ 5, 2010թ. 14:42

untitledՀայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրքը մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին` նրա ծննդյան օրվա կապակցությամբ:

Վարչապետի այցելության պահին Եռաբլուրում ընթանում էր նաեւ «Երկրապահ» կամավորական միության կազմակերպած միջոցառումը: Դիմելով կազմակերպության շարքերը համալրելող երիտասարդներին վարչապետն ասել է. «Սրտանց ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդներին, որոնք այսօր անդամակցեցին Երկրապահ կամավորական շարժմանը: Սա նշանակում է, որ հայրենասիրական դաստիարակությունը Հայաստանի Հանրապետությունում տալիս է իր պտուղները, եւ մենք ունենալու ենք  ամուր, հուսալի սերունդ, որը շարունակելու է  նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի գործը»:

Այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի եւ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն