Ցնծա՞լ, թե՞ չցնծալ
Մարտ 5, 2010թ. 16:51
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության N252 բանաձևի վերաբերյալ որոշումից պետք չէ ցնծալ: Ցնծություն կլինի այն ժամանակ, երբ Նենսի Փելոսին այդ բանաձևը մտցնի կոնգրեսի օրակարգ»,-այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Թուրքագետի խոսքով, սա առաջին ու ամենահեշտ քայլն էր, քանի որ բանաձևը դեռ պետք է անցնի հինգ ատյանով՝ կոնգրեսի օրակարգ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով, Սենատի լիագումար նիստ, որից հետո նոր միայն կհասնի երկրի ղեկավար Օբամային:
Ա. Շաքարյանը հիշեցրեց, որ 2007-ին էլ նման բանաձև ընդունվեց՝ 27 կողմ արդյունքով, իսկ այս տարի շատ դժվարին պայմաններում հասանք բանաձևի ընդունմանը՝ ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ:
ArmAr.am












