Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան

Իլհամ Ալիևի 11-ամյա որդին 9 առանձնատուն ունի Դուբայում

Մարտ 5, 2010թ. 19:00

the_washington_post3 «11-ամյա ադրբեջանցի տղան երկու շաբաթում Դուբայի Արմավենիների կղզում` ծովափին, 9 շքեղ առանձնատների տեր է դարձել: Տղայի անունը Հեյդար Ալիև է, և նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին է»,- տեղեկացնում է The Washington Post-ը: Աղբյուրի տեղեկացմամբ, առանձնատների ընդհանուր արժեքը 44մլն դոլար է, ինչը հավասար է Ադրբեջանի սովորական քաղաքացու 10.000 տարվա աշխատավարձին: Ադրբեջանի կառավարության պաշտոնատար անձինք հրաժարվել են մեկնաբանել, թե 11-ամյա երեխան ինչպես է ձեռք բերել դրանք: Այնուհետև թերթը նշում է, որ նախագահ Ալիևի տարեկան աշխատավարձը կազմում է 228 հազար դոլար, որը դարձյալ քիչ է նման գնումների համար: Բացի այդ, Դուբայում անշարժ գույք ունեն նաև Ալիևի դուստրերը` Լեյլա և Արզու Ալիևաները: Իսկ Ալիևների ընտանիքին պատկանող անշարժ գույքի ընդհանուր արժեքը կազմում է 75 մլն դոլար: Այնուհետև թերթը մեջբերում է Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության նախագահի խոսքը.«մենք բոլորս գիտենք, որ մեր երկիրը ամենակոռումպացվածներից մեկն է աշխարհում»: ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն