Գլխավոր » Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը ողջ հայ ժողովրդին

Սեպտեմբեր 21, 2009թ. 11:46

KatighikosՍեպտեմբերի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով:

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ¸ Հայրապետական ուղերձում ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում համայն մեր ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս և բերում Մեր սերն ու շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով:

Այսօր ազգովի տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության ուրախալի տոնը: Մեր Հայրենի երկրում այլևս անշրջելի իրականություն է մեր հավատավոր ժողովրդի դարավոր ու նվիրական երազը` վերահաստատված անկախ պետականությունը: Հայաստանի Հանրապետությունը համայն մեր ժողովրդի գալիքի հույսն է, ազգահավաքության երաշխիքը, որով պիտի հարատևի մեր ժողովուրդը Արարատի հավերժ հայացքի ներքո:

Սիրելի ժողովուրդ հայոց, հավատով ու նվիրումով շարունակենք ներդնել մեր ջանքերն ու ծառայությունը` հանուն Մայր Հայրենիքի բարգավաճման ու զորացման, ազգային մեր բոլոր իղձերի իրագործման և աշխարհասփյուռ հայության լուսավոր գալիքի:

Աղոթում ենք առ Աստված, որ խաղաղ երկնքի ներքո արգասավորի հայրենաշեն ու ազգանվեր բոլոր ձեռնարկներն ու նախաձեռնությունները համայն մեր ժողովրդի զավակների, Հայաստանի Հանրապետության իշխանությանց և հայոց պետական այրերի, և Ամենախնամ Սուրբ Աջով բարօրության և ուրախության մեջ պահպանի ազգս հայոց»:


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`