Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

ՀՀ ՊՆ-ն է կոչ է անում հայ լրագրողներին սթափ հայացքով նայել իրավիճակին

Մարտ 5, 2010թ. 19:15

hh pnՈրոշ լրատվամիջոցներ, չարաշահելով իրենց ընթերցողների վստահությունը, շարունակում են խեղաթյուրված, իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել`վկայակոչելով իբր «լավատեղյակ», «խիստ իրազեկ» աղբյուրներ: Տպագրելով երբեմն զավեշտի հասնող լուրեր, մասնավորապես, թե «Հայաստանի տարածքով ռազմական կործանիչներ են թռել», «հանրապետությունում հայտարարված է մարտական պատրաստություն», «կոնկրետ առաջադրանքներ են տրվել պատերազմի վերսկսման հավանականության համատեքստում» և այլն, միտումնավոր շիկացնում են մթնոլորտը, տագնապի մեջ գցում բնակչությանը և առատորեն «սնում» ադրբեջանական քարոզչամեքենան:

Մարտի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով և հերքելով միանգամայն անհիմն և անպատասխանատու այդ հայտարարությունները, ըստ որոնց իբր սահմաններում իրավիճակը բավականին լարված է,   նշել է, որ հայոց բանակի զինվորն ամուր է պահում մեր հայրենիքի սահմանները.

«Փառք Աստծո, հետպատերազմյան տարիներին հակամարտության գոտում, առանց որևէ երրորդ ուժի միջամտության` համեմատելով ուժերի հավասարակշռությունը, քանակական տվյալները, մարտական ոգու, մեր ստորաբաժանումների բարոյահոգեբանական բարձր մակարդակի շնորհիվ կարողանում ենք ապահովել մեր զինված ուժերի գերազանցությունը հարևան երկրի զինված ուժերի նկատմամբ: Եվ պատրաստ ենք ցանկացած ոտնձգության արժանապատիվ ձևով արձագանք տալու»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Կոչ ենք անում հայ լրագրողներին սթափ հայացքով նայել իրավիճակին, հորինված ու չճշտված տեղեկություններ տարածելով անհարկի լարվածություն չառաջացնել բնակչության շրջանում և  ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել հայոց բանակին, պետության պաշտպանությանն ու ազգային անվտանգությանն առնչվող հարցերին:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն