Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը Կոնգրեսի լիագումար նիստում չի քվեարկվի
Մարտ 6, 2010թ. 10:00
«Բարաք Օբամայի վարչակազմն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252 բանաձևը Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում չընդգրկվի,,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցիչն ամերիկյան լրատվամիջոցներին հաղորդել է, որ վարչակազմն արդեն համաձայնության է եկել Կոնգրեսի ղեկավարության հետ այս հարցում։ «,Ենթադրում ենք, որ սրանով ամեն ինչ կավարտվի,,- ասել է նա՝ նկատի ունենալով նախորդ օրը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած քվեարկությունը։
ArmAr.am












