Էդվարդ Նալբանդյան.«Եթե ճանաչվում է Հայոց Ցեղասպանությունը, ուրեմն, Թուրքիան պետք է տեռորիզմ պաշտպանի՞: Տարօրինակ մոտեցում է»
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց տալով Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Զրույց» ծրագրին նախ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը. « Ես կցանկանայի նաեւ շնորհակալություն հայտնել բոլոր այն կոնգրեսականներին, որոնք իրենց քվեն տվեցին համամարդկային արժեքների բարձր նպատակների համար»:
ՀՀ Արտաքին գերատեսչության ղեկավարը նաև այսպիսի դիտարկում է ներկայացրել. «Վերջին օրերին հնչած հայտարարությունները, հրապարակումները, որոնք արվեցին Թուրքիայում, ինձ հիշեցնում էին 2001թ. Փարիզը: Նույն հայտարարությունները, նույն հրապարակումները, նույն նախազգուշացումները, նույն դեսպանի հետկանչը եղավ նաև այն ժամանակ: Որոշ ժամանակ անց դեսպանը հետ եկավ, որոշ ժամանակ անց այդ հարաբերությունները բնականոն շարունակեցին զարգանալ: Այդ հրապարակումներում ասվում էր, որ Թուրքիան տեռորիզմի դեմ պայքարում մեծ դեր ունի, որ որոշ տարածաշրջանային խնդիրներում խաղաղության ամրապնդման կամ խաղաղության հաստատման համար դեր ունի, ուրեմն, ցեղասպանության այս որոշումը չպետք է վավերցնել: Ի՞նչ է սա նշանակում, եթե ճանաչվում է Հայոց Ցեղասպանությունը, ուրեմն, Թուրքիան պետք է տեռորիզմ պաշտպանի՞, կամ էլ խաղաղության դե՞մ դուրս գա: Տարօրինակ մոտեցում է»,-հարցադրում է հնչեցրել պրն Նալբանդյանը:
ArmAr.am












