Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Կալիֆորնիայի Հայ Գրողների Միությունը գրական հերթական հանդիպումն էր կազմակերպել

Մարտ 9, 2010թ. 10:50

imagesԿալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԿՀԳՄ) գրական հերթական հանդիպումը, հինգշաբթի, 2010 մարտի 4-ին «Գլենդելի Հանրային Գրադարանի դահլիճում, նվիրված էր գրող Վիկտորիա Սանասարյանի նորահրատարակ գրքերի՝ «Մահ հավերժության մեջ» պոեմի, և «Տիբետի առեղծվածը» վիպակի շնորհանդեսին:

Այս մասին ArmAr.am-ի տեղեկացնում են Կալիֆորնիայի Հայ Գրողների Միությունից:

Գրականագետ Էմմա Ումրոյանը հանգամանորեն ներկայացրեց հեղինակի հիշյալ հատորները, այլև հեղինակի հրատարակած արձակ ու բանաստեղծական գրականությունը: Վ. Սանասարյանը գրական ստեղծագործական ընտիր ճաշակով օժտված հեղինակ է, բնամտային ընդարձակ հետաքրքրություններով նա գրում է հայրենական ու սփյուռյան թեմաներով, իրապաշտական հանգանակով է արժեցնում իր գրական անհատականությունը: Հնչեցին գրչընկերների գնահատական ու մաղթանքների խոսքեր: Վերջում հեղինակը իր շնորհակալությունը հայտնեց:

ԿՀԳՄի հերթական հաջորդ գրական երեկոն տեղի կունենա ամսվա առաջին հինգշաբթի, 2010 ապրիլի 1ին, ժամի 5ից 6ը ընդունելություն և ընկերական զրույց. ժամի 6ից 8ը ազատ ամբիոն, երբ ելույթ կունենան գրողները Մեծ Եղեռնի, 20րդ դարի առաջին ցեղասպանության բնամիտով, թեմայով սեփական ստեղծագործություններրի ընթերցումով:

Ապրիլի 23ի երեկոյան, ժամի 5ին, ԿՀԳՄը կկատարի ծաղկամատույց Գլենդելի Սբ. Աստվածածին Եկեղեցու բակում գտնվող Ղողանջ Ոգեկոչման Խաչքարին: Գրողները կընթերցեն Հայոց Մեծ Եղեռնի Ցեղասպանությանը զոհ գնացած գրողների ստեղծագործությունները, կհնչեցնեն նահատակների անմեռ խոսքը:

ArmAr.am


Թեգեր` , , ,

Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն