Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին

Մարտ 9, 2010թ. 13:35

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 8-ին հանդիպում ունեցավ իր43884 ռուս գործընկերոջ՝ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում տեսակետներ փոխանակվեցին երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Նախարարներ Նալբանդյանը եւ Լավրովը քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանորեն անդրադարձան ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն