Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպանին

Մարտ 9, 2010թ. 16:31

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին:

Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում` վարչապետը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթել արգասաբեր գործունեություն:

Տիգրան Սարգսյանը կարեւորել է Լեհաստանի վարչապետի առաջիկա այցը Հայաստան` ընդգծելով, որ այն նոր թափ կհաղորդի հայ-լեհական հարաբերություններին եւ կխթանի դրանց հետագա զարգացումը` նպաստելով փոխշահավետ համագործակցության խորացմանը:

Լեհաստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը ԵՄ ՙԱրեւելյան Գործընկերության՚ ծրագրին` այն համարելով փոխհամագործակցության ընդլայնման ամուր հիմք:

Կողմերն անդրադարձել են ՙՀայաստանի եւ Լեհաստանի կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցության մասին՚ համաձայնագրի ստորագրմանը եւ երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն