Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան

Թուրքիայի- Վաշինգտոն խաղը շարունակում է

Մարտ 9, 2010թ. 17:27

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ ամերիկացի կոնգրեսականների կողմից Հայոց ցեղասպանությանTURKEY POLITICS մասին բանաձեւի ընդունումից հետո Անկարան Վաշինգտոնից սպասում է համարժեք պատասխան:

Սաուդյան Արաբիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է, որ մինչեւ Վաշինգտոնից պատասխան չլինի, Թուրքիայի դեսպանը Միացյալ Նահանգներ չի վերադառնա:

Ըստ թուրքական հեռուստաալիքների՝ Թուրքիայի արտգործնախարարությունում ընթանում են բարձր մակարդակի խորհրդակցություններ, որոնց մասնակցում է նաեւ հետ կանչված դեսպան Նամիկ Թանը:

Թուրք դիվանագետները քննարկում են Միացյալ Նահանգներ առաջիկայում ծրագրված բարձր մակարդակի այցելությունների հետաձգման եւ Վաշինգտոն Թուրքիայի դեսպանի վերադարձի հարցը: Նամիք Թանը, հնարավոր է, Միացյալ նահանգներ չվերադառնա մինչեւ ապրիլի 24- ը:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն