Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը տոնական անակնկալ ՎիվաՍել-ՄՏՍ-ից

Մարտ 10, 2010թ. 10:00

thumbՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն խոսել 2 դրամ/րոպե սակագնով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները (բացառությամբ «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդների) ուղարկելով *888# հրահանգը, մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը կարող են օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդներին զգալիորեն ցածր սակագնով զանգահարելու հնարավորությունից: Դրա համար  բավական է, որպեսզի  զանգը ստացողի հեռախոսահամարի առաջին նիշը համընկնի զանգահարողի հեռախոսահամարի առաջին նիշին, և զանգի սակագինը կկազմի ընդամենը 2 դրամ/րոպե:

Օրինակ, (098)707172 հեռախոսահամարի բաժանորդը, անկախ կոդից, 2 դրամ/րոպե սակագնով կարող է խոսել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` 7-ով սկսվող բոլոր հեռախոսահամարների հետ: *888# հրահանգն ուղարկելու արժեքը կազմում է 222 դրամ:

Եթե բաժանորդը ցանկանում է զանգահարել իր մտերիմներից նրան, ում հեռախոսահամարը սկսվում է այլ թվով, ապա նա կարող է ուղղակի ձեռք բերել կանխավճարային նոր հեռախոսահամար, որն սկսվում է ցանկալի թվով և նրա հետ խոսել 2 դրամ/րոպե սակագնով:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն