Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Երևանը Հրազդանի հետ կկապվւ ուղևորատար էլեկտրագնացքով

Մարտ 10, 2010թ. 10:51

ehlektrՆախօրին «Հարավկոսկասյան երկաթուղիներ» ընկերության ընկերության գործադիր տնօրեն Շևքեթ Շայդուլինը հանդիպել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Ըստ ընկերության մամուլի հաղորդագրություն, կողմերը քննարկել են Երևան-Հրազդան նոր էլեկտրագնացքի հնարավոր գործարկման մասին հարցերը, որը պետք է իր երթուղին մեկնարկի Երևանի «Ալմաստ» ավտոկայանից:

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցչի կարծիքով, այդ նոր միջքաղաքային երթուղին հնարավորություն կտա նվազեցնել ճանապարհային ենթակացուցվածքների ծանրաբեռնվածությունը, և միաժամանակ ստեղծել ուղևորների այլընտրանաքային փոխադրամիջոց: Ենթադրվում է, որ երթևեկության ընթացքը կկազմի ընդհամենը 50 րոպե:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն