ՀՀ նախագահը շնորհավորել է անվանի նկարչին
Մարտ 10, 2010թ. 12:10
Նախօրեին Ֆրանսիա ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Matignon» պատկերասրահ, որտեղ համաշխարհային հռչակ վայելող հայազգի նկարիչ Ժանսեմի ուղեկցությամբ ծանոթացել է նրա ստեղծագործություններին:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է վարպետին 90-ամյակի կապակցությամբ եւ նրան հանձնել Փառքի շքանշան:
Ընթերցվել է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-ի ուղերձը նկարչին, որում կաթողիկոսը շնորհավորել է Ժանսեմին:
Շնորհակալություն հայտնելով ցուցաբերված ուշադրության համար՝ Ժանսեմը նշել է, որ ինքը միշտ սրտի թրթիռով է այցելում Հայաստան, եւ հպարտ է, որ հայ է:
ArmAr.am












