Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն

Թուրքական ժխտողականություն

Մարտ 10, 2010թ. 12:35

output_fileԺխտողականությունն ուղեկցում է բոլոր ցեղասպանություններին։ Իրականացրած ոճիրը քողարկելու, այն ժխտելու քաղաքականությունը հատուկ է բոլոր ցեղասպաններին, եւ Թուրքիան, անշուշտ, դրա վառ օրինակն է։

Ժխտողականությունը Թուրքիայում իրականացվում է պետական մակարդակով։ Ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների հանրագիտարանը Հայոց ցեղասպանության ժխտումն անվանում է «սեփական անցյալը ժխտելու՝ պետության ամենաբացահայտ օրինակը»։ Այսօր Թուրքիայում գրեթե բոլոր պատմագիտական կազմակերպությունները, խոշորագույն թերթերը, հեռուստատեսությունն ու ոադիոն ներգրավված են այս քաղաքականության մեջ։

Մի շարք թուրք, ինչպես նաեւ թուրքական պետության կողմից ֆինանսավորվող արեւմտյան գիտնականների հիմնական առաքելությունն է դարձել «զուգահեռ» պատմության ստեղծումը, որն իրականության հետ շատ քիչ կապ ունի և ժխտում է հայերի ցեղասպանությունը։

2001թ. ապրիլին Անկարայում հիմնադրվեց հայկական հետազոտությունների ինստիտուտը, որի հիմնական խնդիրներից մեկը Հայոց ցեղասպանության թեմայի արծարծման դեմ պայքարն ակադեմիական շրջանակ տեղափոխելն է։ Բացի այդ, թուրքական կառավարությունն ամեն կերպ աջակցում է աշխարհի նշանավոր համալսարաններում թուրքական պատմության եւ մշակույթի ուսումնասիրության ամբիոններ հիմնադրելուն, որոնց գործունեության մեջ ժխտման քաղաքականությունը շատ մեծ դեր ունի։

Ցեղասպանության իրականացման ծրագրի գոյության հարցը

Ցեղասպանության ժխտման ընթացքում կասկածի տակ է դրվում ցեղասպանության իրականացման մտադրության եւ ծրագրի գոյությունը։ Օրինակ, հրեաների բնաջնջման հրամանների վավերագրեր չեն պահպանվել, եւ սա Հոլոքոստը ժխտողների կողմից համարվում է հրեական ցեղասպանության ծրագրված չլինելու ապացույց։ Նույն մեխանիզմը կիրառվում է նաեւ Հայոց ցեղասպանության պարագայում. Թուրքիան պնդում է, որ չկա հայերին բնաջնջելու հրամանի եւ ծրագրի գրավոր արձանագրված վավերագիր։ Եթե նույնիսկ կասկածի տակ առնենք 1920թ. Լոնդոնում Արամ Անտոնյանի կողմից հրատարակված երիտթուրքական կառավարության ներքին գործերի նախարար Թալեաթի՝ Օսմանյան կայսրության հայ բնակչության տեղահանության և ոչնչացման մասին գաղտնի հրամանագրերը, որոնք Անտոնյանին էր փոխանցել Հալեպպ քաղաքի հայերի տեղահանության կոմիտեի գլխավոր քարտուղար Նիմ բեյը, միևնուն է՝ Հայոց ցեղասպանության կազմակերպված և ծրագրված լինելու փաստն ուղեկցվում է ապացույցների անվիճելի, հսկայական զանգվածով։

Այդպիսին են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի եւ Ավստրիո-Հունգարիայի արխիվներում պահվող պաշտոնական փաստաթթլերը, այդ երկրևերի դեսպանների եւ հյուպատոսների զեկուցագրերը, Կ.Պոլսում ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուի հեռագրերը, բազմաթիվ օտարազգի ականատեսների վկայություններ և, վերջապես, 1919–1921թթ. Ստամբուլում երիտթուրքական աոաջնորդների նկատմամբ հենց թուրքերի կողմից կայացված դատավճիռներր, մեղադրական եզրակացությունները եւ ականատեսների վկայությունները։

Այս վերջին ու շատ զորեղ ապացույցը նույնպես կասկածի տակ առնելու փորձ է արվում: Հայտարարվում է, որ երիտթուրքերի դատավարություններն ընթացել են Աոաջին համաշխարհային պատերազմում հաղթած մեծ տերությունների ճնշման ներքո։ Սա նույնպես բացարձակ անիմաստ փաստարկ է, քանի որ այդ դեպքում պետք է կասկածի տակ դնել  նաև Նյուրնբերգյան դատավարության արդյունքները, որոնք նույնպես ընթացել են պատերազմում հաղթող պետությունների վերահսկողության տակ, սակայն որոնց վճիռները Թուրքիան անվերապահորեն ընդունել է։

Սուրեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

շարունակելի

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն