Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ո՞վ է էժան ալյուր կերել

Մարտ 10, 2010թ. 12:53

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության  վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության պետի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

Մասնավորապես՝ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ  2008 թ. Հայաստան է ներմուծվել եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությանն է հանձնվել որոշակի քանակությամբ ալյուր, որի մնացորդի վերագահատումն իրականացրել է «Տիգրիս» ՍՊԸ-ն: Նախապատրաստված նյութերի համաձայն՝ գործակալության պետն ու այլ պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, պատշաճ հսկողություն չեն իրականացրել «Տիգրիս» ՍՊԸ-ի տնօրենի  գործողությունների նկատմամբ, վերագնահատման եզրակացությունը հիմք են ընդունել առանց պատշաճ վերլուծության, իսկ վերջինս էլ առանց ալյուրի որակական ցուցանիշների մասնագիտական հետազոտության 2009 թ. հունիսի 15-ին ամբողջ ալյուրը գնահատել է նախկինում իր որոշած շուկայական գնից  զգալիորեն ցածր՝ 1 կգ-ը 80 դրամ՝ նախկինի 170 դրամի փոխարեն: Արդյունքում՝ «Մանչո Գրուպ» ՍՊ ընկերությանը վաճառված ալյուրի գնի տարբերության  չափով պետությանը պատճառվել է էական վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 214-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն