Յուրացնում են ադրբեջանցի սպաների աշխատավարձը
Մարտ 10, 2010թ. 12:20
Արդեն երեք ամիս է` պահվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Նավթալանում տեղակայված զորամասերից մեկի սպաների աշխատավարձերի 30-40 տոկոսը: Պահված գումարով կառուցվում է զորամասի շտաբի նոր շենքը:
Զորամասի սպաներին հանձնարարվել է շարքից դուրս եկած ավտոմեքենաներն ու տեխնիկան նորոգել սեփական միջոցներով: Իմանալով, որ հանձնարարությունը վերեւից է տրված` սպաները դրա դեմ չեն բողոքում` վախենալով գլխացավանքից: Այս մասին տեղեկացնում է «Ենի մուսավաթը»:
ArmAr.am












