Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Դենիզ Բայքալ. .«Մի կարծեք, թե այդ հարցը նոր է ի հայտ եկել»

Մարտ 10, 2010թ. 13:02

270_sԹուրքիայում շարունակվում են թեժ քննարկումները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության բանաձևի շուրջ:

Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության` «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ) կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը, ելույթ ունենալով իր «ԺՀԿ»-ի խորհրդարանական խմբակցության ժողովում, հայտարարել է.« Մի կարծեք, թե այդ հարցը նոր է ի հայտ եկել: 1890 թվականից ի վեր, այն ժամանակ, երբ դեռևս 1915-ը չկար, ԱՄՆ Կոնգրեսը շարունակաբար հետաքրքրություն է ցուցաբերել Թուրքիայում բնակվող հայերի նկատմամբ»:

Թուրք ընդդիմադիր գործիչը հիշեցրել է.«Դեռ 116 տարի առաջ ամերիկացիներն օսմանցիներին մեղադրել են Էրզրումում կոտորածներ կազմակերպելու մեջ և ընդունել կատարվածը դատապարտող համապատասխան բանաձև»: Ապա հավելել.

«1920-ից մինչև 1975 թվականն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի կատարվել: Տարիներ անց` 1975 թվականին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն աշխուժացավ: Սենատը մերժեց:

Բայքալը ներկաներին հիշեցրել է. «ԱՍԱԼԱ»-ի հանգամանքը պատրվակ բերելով` 1984-ին բանաձևը դարձյալ հանվեց օրակարգից: 1985-ին նորից օրակարգ բերվեց և 1987-ին մերժվեց: 3 տարի անց` 1990 թվականին, Ծոցի պատերազմի պատճառով հայկական բանաձևը դարձյալ մի կողմ թողնվեց: 2000 թվականին այդ բանաձևը Թուրքիայի միջամտության և Քլինթոնի նախաձեռնության արդյուքնում հետ կանչվեց: 2007-ին նոր օրինագիծ կազմվեց և օրակարգ բերվեց, բայց Բուշի ջանքերով այն չներկայացվեց Պալատի լիագումար նիստ»: Թուրք ընդդիմադիր գործիչը եզրակացրել է, թե 116 տարի շարունակ Միացյալ Նահանգների Կոնգրեսը անընդհատ մեղադրում է թուրքերին:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն