Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ալիևն ուզում է պատերազմով կանխել հայ-թուրքական համագործակցությունը՞

Մարտ 10, 2010թ. 14:18

Aliev«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգը իրական է:

«Այսօր ապակայունացման լուրջ վտանգ է առկա: Նախկինում ո’չ Բաքուն եւ ո’չ էլ Երեւանը չէին ցանկանում, որպեսզի իրավիճակը սրվի: Այսօր արդեն իրադրությունը փոխվել է: Ալիեւի վարչակազմը իր առջեւ լուրջ նպատակ է դրել, որին հասնելու համար կարող է նույնիսկ ռիսկի դիմել եւ վերսկսել պատերազմական գործողությունները: Ադրբեջանը կարող է այդ քայլին գնալ անգամ այն դեպքում, եթե ռազմական գործողությունները իր համար բարենպաստ ընթացք չունենան: Ադրբեջանի ձեռնարկած այդ քայլի նպատակը ոչ թե Lեռնային Ղարաբաղը ետ բերելն է լինելու, այլ հայ – թուրքական արձանագրությունների վավերացումը կանխելը», — նշել է վերլուծաբանը:

Ռազմական փորձագետի համոզմամբ, այսօր արդեն ղարաբաղյան հակամարտությունը դժվար է դասել սառեցված հակամարտությունների շարքին: «Իրավիճակը սառեցված վիճակից դուրս է եկել, եւ ինչ ասես կարող է պատահել:

Նա միաժամանակ հավելել է. «Ո’չ հայերին է ձեռնտու Բաքուն գրոհելը, ո’չ էլ ադրբեջանցիները կկարողանան գրավել Lեռնային Ղարաբաղը: Ադրբեջանի զինված ուժերն այսօր այն վիճակում չեն, որ Բաքուն կարողանա ռազմական հաղթանակ տոնել»:,-եզրափակել է Պավել Ֆելգենհաուերը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն