Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Հակոբ Հակոբյան. «Գազի սակագնի բարձրացումը որևէ սոցիալական ճգնաժամի չի առաջացնի»

Մարտ 10, 2010թ. 14:55

picresize«244 մլրդ դրամ. սա այն գումարն է, որ պետական բյուջեով 2009-ին ու 2010-ին հատկացվել է սոցիալական ոլորտի ծախսերը հոգալու համար: Այս ոլորտի ծախսերը պահպանվել են, չնայած դրանից պակասուրդն է ավելացել:

Սա արվել է հանուն նրա, որ քաղաքացիների սոցիալական կենսամակարդակը չվատանա, քաղաքացիների շահերը պաշտպանենք»,-այսօր հրավիրված  ասուլիսում ասել է ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Պատգամավորի խոսքով, գազի սակագնի բարձրացումը որևէ սոցիալական ճգնաժամի չի առաջացնի, քանի որ, պատգամավորի փոխանցմամբ, այսօր հայրենի կառավարությունում քննարկում են սոցիալապես խոցելի խավերին աջակցություն ցուցաբերելու հարցը: «Պետական հոգածության կարիք չունեցող այն ընտանիքները, որոնց ամսական ծախսը գազի թանկացման հետևանքով կավելանա մի քանի՝ ընդհուպ մինչև 8 հազար դրամով, ապա պետությունը նրանց որևէ աջակցություն ցույց չի տալու, աջակցությունը կցուցաբերվի ռիսկային խմբերին»:

«Այն քաղաքացիները, որ պետության հոգածության կարիքը ունեն, գտնվում են նպաստների համակարգում կամ կենաթոշակառուներ են, ովքեր խնամողներ չունեն, նրանց վերաբերյալ այժմ կազմակերպվում են քննարկումներ, դրանց արդյունքում կճշտվի, թե պետությունը հասարակության ո՞ր շերտին և ինչքան գումարով կփոխհատուցի, որպեսզի բևեռացում չլինի կամ աղքատության շեմի տարբերությունը քիչ լինի հասարակության մեջ, իսկ աշխատողները իրենք են պարտավոր իրենց մասին հոգալու»,-ասաց պատգամավորը` հիշեցնելով, որ այսօր 114 հազար ընտանիք նպաստառու է:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն