Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Փարիզում սկսվել է Սարգսյան-Սարկոզի հանդիպումը

Մարտ 10, 2010թ. 16:29

b79Ինչպես տեղեկացրել է ArmAr.am-ը, հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Փարիզում:

Փարիզում՝ Ելիսեյան պալատում սկսվել է Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլա Սարկոզիի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, հայ-թուրքական հարաբերությունները, նաեւ տարածաշրջանային հարցեր: Հանդիպումից հետո Նիկոլա Սարկոզիի անունից, ի պատիվ Սերժ Սարգսյանի, հանդիսավոր ճաշ է տրվելու:

Այցի շրջանակներում նախատեսվում են նաեւ Հայաստանի նախագահի հանդիպումները Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի եւ Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակոյեի հետ: Փարիզում Սերժ Սարգսյանը հանդիպելու է նաեւ հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ: Հայաստանի նախագահը հարցազրույց է տալու մի քանի օտարերկրյա ԶԼՄ-ների: Հայկական պատվիրակությունը մարտի 11-ին Փարիզից վերադառնալու է Երեւան:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն