Փոփոխություններ կառավարության կազմում
Մարտ 16, 2010թ. 09:00
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 15-ին հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանն ազատվել է պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Արմեն Երիցյանը, ով նախկինում զբաղեցրել է առաջին փոխոստիկանապետի պատշոնը:
ՀՀ Նախագահի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։ Մեկ այլ հրամանագրով ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար է նշանակվել Մանուկ Վարդանյանը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր նշյալ նախարարությունների աշխատակազմին կներկայացնի նոր նախարարներին:
ArmAr.am












