«Նոր ծուղակը կազատի Օբամային «ցեղասպանություն» բառից»
Մարտ 13, 2010թ. 13:50
Ապրիլի 24-ից առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեփեջ Թայիբ Էրդողանի հետ ամերիկյան ծուղակ է: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով լրատվամիջոցների տարածած այն տեղեկությանը, թե ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հրավիրել է Հայաստանի նախագահին ապրիլի կեսերին հանդիպելու Թուրքիայի վարչապետի հետ:
«Սա հերթական ծուղակ է. ապրիլի 24-ից առաջ այս հանդիպումը կայացնելով` ազատել Օբամային «ցեղասպանություն» բառն արտասանելու պարտականությունից»,- ասաց նա:
Ըստ բանախոսի, Հայաստանի առջև լուրջ հակառակորդներ են այսօր կանգնած, և Հայաստանի արտգործնախարարության որոշ լավատեսական հայտարարություններ իրականությանը չեն համապատասխանում:












