Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Թուրքիայում դռնփակ նման հարցեր են քննարկվում

Մարտ 16, 2010թ. 12:37

davutoglujpgԹուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպելով մեջլիսի  Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ, խորհրդակցություն է անցկացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերի շուրջ:

Չնայած որ խորհրդակցությունն ընթացել է դռնփակ և չի թույլատրվել լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը, այնուհանդերձ, թուրքական «Սաբահ»  օրաթերթի աղբյուրը լրատվամիջոցին փոխանցել է հետևյալ տեղեկատվությունը, թե փակ նիստում խոսք է գնացել Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունների վավերացումը ձգձգելու մասին:  Դավութօղլուն այս առիթով ասել է. «Արձանագրությունները ձգձգելը ճիշտ չի լինի: Մենք նման մտադրություն չունենք: Արձանագրություններն այդ իմաստով մեզ համար կարևոր գործիք, լծակ են»:

Հանձնաժողովականների կողմից նաև այսպիսի առաջարկ է հնչել` արտաքսել Թուրքիայում անօրինականորեն բնակվող ու աշխատող շուրջ 70.000 հայերին:

«Նման բան անելը հաղթաթուղ կլինի այդ հարցում մեր դեմ հանդես եկող երկրների ձեռքին: Բոլոր երկրների լրագրողները կսկսեն նյութեր հրապարակել արտաքսված հայերի մասին, ու ռասիզմի տպավորություն կձևավորի: Թուրքիան առավել դժվարին կացության մեջ կընկնի», -առաջարկին հակադրվել է Դավութօղլուն:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն