Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ինչո՞ւ ՕԵԿ նախագահը չի ուզում ՀՀ նախագահ դառնալ

Մարտ 16, 2010թ. 12:39

bagdasaryanՕԵԿ նախագահ, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ նախագահական հերթական ընտրությանն ինքն իր թեկնածությունը չի առաջադրի։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա՝ Ա. Բաղդասարյանի կարծիքով արտահերթ ընտրության ոչ ռեսուրս, ոչ էլ քաղաքական անհրաժեշտություն այսօր Հայաստանում չկա: «Ես դրանում ուղղակիորեն համոզված եմ։ Ընտրությունները տեղի կունենան ժամանակին. 2012 թվականին` խորհրդարանական ընտրություններ, 2013 թվականին` նախագահական ընտրություններ: Մի անգամ ևս ուզում եմ ասել, որ ես նախագահական ընտրություններին չեմ մասնակցելու: Մեր թիմը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին»,- ասաց ՕԵԿ նախագահը:
Իսկ թե ինչո՞ւ չի ինքը չի առաջադրվի նախագահի թեկնածու, Ա. Բաղդասարյանը հետևյալ բացատրությունը տվեց. «Որովհետև մենք ռազմավարական համագործակցության դաշինք ենք կնքել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ և փորձելու ենք հնարավորինը անել՝ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար, և միասին գնալ առաջ»։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն