Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն այցելել է ՀՀ խորհրդարան

Մարտ 16, 2010թ. 15:00

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տիկին Սիլվիա Զեհեին:

Արամ Սաֆարյանը տիկին Զեհեին ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները և հետագա աշխատանքները` նշելով, որ առաջիկայում նախատեսվում է հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչվող խորհրդարանական երեք  լսումներ կազմակերպել:

Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տիկին Զեհեն, համատեղ աշխատելու պատրաստակամություն է հայտնել և նշել, որ պատրաստակամ են աջակցելու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական  հանձնաժողովի աշխատանքներին:

ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նաև շնորհավորել է Արամ Սաֆարյանին՝ հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ հանձնաժողովի հետ փոխգործակցությունը շարունակական կլինի:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն