Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ղարաբաղյան խնդրում միջնորդական առաջարկ` Իրանից

Մարտ 16, 2010թ. 15:32

IranԱդրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդ Բահիր Բահրամին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում:

«Իրանը հայտնել է իր պատրաստակամությունը` օգնել տարածաշրջանում ճգնաժամի լուծմանը»,- մարտի 14-ին իրանական Mehrnews գործակալությանը հայտնել է դեսպանը: Նա նաեւ հավելել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ցանկություն են հայտնել, որպեսզի Իրանը նպաստի կոնֆլիկտի լուծմանն ուղղված միջնորդական ջանքերին։

«Երկու կողմն էլ խոստովանել են, որ Իրանը պետք է օգտագործի ողջ պոտենցիալը, որը կա տարածաշրջանում, այդ ճգնաժամի կարգավորմանը նպաստելու համար»,- ընդգծել է Մուհամեդ Բահիր Բահրամին:

Այնուհետեւ անդրադառնալով Իրանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի Ադրբեջան այցելության հաստատմանը, դեսպանը նշել է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

ArmAr.am


Թեգեր` , , , ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն