Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՉԺՀ նորանշանակ դեսպանը

Մարտ 16, 2010թ. 15:38

f4ff9acd0f89d99bab6e94bbffc5385dՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունը:
Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ` ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմամբ:
Նորանշանակ դեսպանը Հայաստանի Հանրապետության Նախագահին հաղորդել է ՉԺՀ Նախագահ Հու Ձինթաոյի ողջույնները: Նա նաև ընդգծել է Չինաստանի և չին ժողովրդի խորը հարգանքը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ:

Դեսպան Չանչունն ասել է, որ իր երկրի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը: Նրա խոսքով` դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` հայ-չինական քաղաքական, տնտեսական համագործակցությունը, հումանիտար կապերը հետևողականորեն զարգանում են, և այսօր արդեն տեսանելի են արդյունքները:

ՀՀ նախագահն ու Չինաստանի դեսպանը քննարկել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր: Նրանք նշել են, որ ավարտին է մոտենում ամենախոշոր նախագծերից մեկը` քլորոպրենային կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկության կառուցումը, որի գործարկումը տնտեսական կապերի զարգացման համար լուրջ խթան կլինի:

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Չինաստանի արդյունավետ գործակցությունը միջազգային կառույցներում, միմյանց խնդիրների նկատմամբ անկողմնակալ ու հավասարակշիռ դիրքորոշումը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն