Հայաստան կայցելի Սլովակիայի ԱԳ նախարարը
Մարտ 16, 2010թ. 15:44
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 17-19-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ։ Սլովակիայի արտաքին գործերի նախարարը կմասնակցի նաև հայ-սլովակյան գործարար համաժողովի բացման արարողությանը:
ArmAr.am












