Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թուրքական ժխտողականություն

Մարտ 16, 2010թ. 16:06

suren-manukjan-IzrajelՏեղահանություն եւ ոչ թե կոտորած, քաղաքացիական պատերազմի վարկածը

Ըստ թուրք պատմաբանների՝ հայերի անհետացումն իրենց բնակության վայրերից տեղի է ունեցել մեծ մասամբ ոչ թե ծրագրված զանգվածային ոչնչացման, այլ ընդամենը ռազմաճակատի գոտուց հայ բնակչության մի մասի տեղափոխման պատճառով, քանի որ քրիստոնյա հայերն անհուսալի տարր էին Ռուսաստանի դեմ պատերազմի րևթացքում։

Ըստ թուրքերի՝ ճանապարհին տեղահանվողների մի աննշան մաս զոհվել է սովից, հիվանդություններից եւ այլ պատճառներից, որոնցից էին ևաեւ պատերազմի րնթացքում անիշխանության մատնված որոշ շրջաններում գործող ավազակախմբերի հարձակումները։ Վերջին շրջանում ի հայտ է եկել նաեւ մի նոր թեզ՝ սպանված հայերի հետ մեկտեղ նշվում են նաև սպանված թուրքեր, առաջ է քաշվում նաեւ քաղաքացիական պատերազմի եւ հայերի ապստամբելու վարկածը։

Սակայն այս թեզերը ոչ մի քննարկման չեն դիմանում։ Հայերի բռնի տեղահանումն իրականացվել է ոչ միայն «Արևելյան Անատոլիայից» (Արեւմտյան Հայաստանից), որի մի մասը պատերազմի թատերաբեմ էր, այլև ամբողջ Անատոլիայից եւ նույնիսկ ռազմաճակատից շատ հեռու գտնվող վայրերից։

Ապստամբության վարկածը բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Թուրքական հրամանատարության զեկույցներում հանդիպում ենք պատերազմի րնթացքում հայերի հավատարմության մասին բազմաթիվ արձանագրությունների, իսկ Վանի ինքնապաշտպանությունը, որը, ամենահաճախն է  նշվում իբրեւ ապստամբության փորձ, 1915թ. ապրիլին էր, այն դեպքում, երբ տեղահանության մասին որոշումը մարտին էր ընդունվել եւ զանգվածային սպանություններն արդեն իսկ սկսվել էին։ Իսկ սպանդի տեսարանները նկարագրում են գրեթե բոլոր ժամանակակիցների հայազգի թե օտար, Թուրքիայի հակառակորդ թե դաշնակից, քրիստոնյա, մուսուլման թե հրեա, ընդ որում՝ նշելով պետական պաշտոնյաների եւ բանակի միանշանակ մասնակցությունը։ Հսկայական ֆոտոնյութը գալիս է վավերացնելու տեղահանության պատրվակով կազմակերպված ժողովրդի բնաջնջման փաստը։

Կեղծ թվաբանություն

Թուրքական կողմի ծավալած բանավեճի հիմնական թեմաներից է ցեղասպանության տարիներին զոհված հայերի թիվը։ Ժխտողականներր կասկածի տակ են դնում մեկուկես միլիոն զոհերի թիվր։ Բացարձակ կերպով ժխտել հայերի զանգվածային սպանությունները՝ ուղղակի անհնար է, եւ փորձ է արվում կասկած առաջացնելով այս մասնավոր հարցի վերաբերյալ, տարածել այդ կասկածր նաեւ ամբողջ երեւույթի վրա։ Այսպես, Հայոց ցեղասպանության հայտնի ժխտողներից մեկը՝ Զասթին Մըքքարթնին, հենվելով վիճահարույց հետազոտությունների վրա, նշում է, որ կայսրությունում մինչեւ 1915թ. ապրում էր ընդամենը մեկուկես միլիոն մարդ։ Ըստ Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի, հայ զոհերի թիվր 56 հազարի է հասնում, որոնցից ընդամենը 10 հազարն են սպանված։

Այս փաստարկի օգտագործումը, մեղմ ասած, տարօրինակ է։ Բոսնիական Սրեբրենիցիայի սպանդի պատասխանատուները դատապարտվել են Հաագայի միջազգային դատարանի կողմից՝ իբրեւ ցեղասպանություն իրականացնողներ, թեեւ այնտեղ սպանվեց «ընդամենը» 7000 մարդ։ Սակայն եթե նույնիսկ փորձենք մտնել այս բանավեճի մեջ, ապա ամենախոսուն փաստարկը հենց թուրքական պաշտոնական վիճակագրությունն է։ Երիտթուրքական կուսակցության տապալումից հետո, 1918թ. դեկտեմբերին, ներքին գործերի նախարար Մուսթաֆա Արիֆի նախաձեռնությամբ կազմվեց մի հանձնաժողով, որր պետք է հետաքններ այս հարցը։ Այն աշխատեց երեք ամիս եւ արդյունքները հասարակության դատին ներկայացրեց նոր ՆԳ նախարար Զեմալբեյի օրոք՝ 1919թ. մարտի 14-ին։ Ըստ այդ տվյալների՝ սպանված հայերի թիվր 1914–1918թթ. կազմում էր 800 000։

Օսմանյան արխիվների առասպելը

Ժխտողականները պնդում են, որ բազմաթիվ փաստեր, փաստաթղթեր եւ վկայություններ ստեղծվել են հենց հայերի կողմից։ Այս պնդումն ուղեկցվում է այն քարոզչական աշխատանքով, որը տարվում է օսմանյան արխիվներր բացելու փաստի առնչությամբ։

Օսմանյան արխիվները հսկայական նյութ են պարունակում ոչ միայն թուրքերի, այլեւ երկար ժամանակ օսմանյան տիրապետության տակ գտնվող ժողովուրդների պատմության մասին։ Այն, որ դրանք կարող են Թուրքիայի համար վտանգ ներկայացնել, Անկարան հասկացավ դեռ 1960-ակաևներից, երբ միայն եզակի մասնագետների էր իրավունք տրվում մուտք գործել օսմանյան արխիվներ։ Տարիների ընթացքում իրականացվում էր արխիվային փաստաթղթերի րնտրությունը եւ համակարգումը՝ Թուրքիայի Գլխավոր արխիվային վարչության տնօրեն Իսմեթ Միրօղլուի գլխավորությամբ։ 1989թ. մայիսի 16-ին թուրքական կառավարությունը հանդիսավորությամբ հայտարարեց օսմանյան արխիվները բացելու մասին։ Բացվում հին հայերի մասին փաստաթղթերը, ընդ որում՝ հատուկ հանձնաժողովի կողմից 7 մլն դասակարգման ենթարկված փաստաթղթերից բացվել էին ընդամենը 10 հազարը։ Սա հայտարարվեց աննախադեպ քայլ՝ լռության մատնելով այն փաստը, որ 1980թ. ռազմական հեղաշրջումից հեաո հսկայական քանակությամբ փաստաթղթեր ուղղակի այրել էին։

Սակայն, եթե նույնիսկ օսմանյան արխիվները չմաքրազերծվեին, հայերի զանգվածային ոչնչացման մասին որոշում կամ ուղղակի հրահանգներ դժվար թե հնարավոր լիներ այնտեղ գտնել, որոշումն ընդունվել է երիտթուրքական վերնախավի շատ նեղ շրջանակի կողմից, հրամանները հիմնականում բանավոր էին եւ գաղտնի։

Սուրեն ՄԱՆՈՒԿՅԱՆ


Թեգեր` , , , , , , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն