Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն

Կարեն Եսայանը կոչ է արել դիվանագետներին աջակցություն ցուցաբերել Արցախի տնտեսությանը

Մարտ 16, 2010թ. 17:25

17_06-qashataghՄարտի 16-ին տեղի է ունեցել արտերկրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչների հանդիպումը Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Կարեն Եսայանի հետ:

Կարեն Եսայանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները: Միաժամանակ նա նշել է, որ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում, հիմնադրամին հաջողվել է ոչ միայն իրականացնել բոլոր նախանշված ծրագրերը, այլև սկսել նոր ծրագրերի իրականացումը: Կանգ առնելով առկա խնդիրների վրա, որոնք պայմանավորված են, մասնավորապես, միջազգային մակարդակով հանրապետության չճանաչվածությամբ, Կարեն Եսայանը կոչ է արել դիվանագետներին աջակցություն ցուցաբերել Արցախի տնտեսության տարբեր բնագավառներում օտարերկրյա ներդրումների ներգրավման գործընթացում:

ԼՂՀ մշտական ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել նստավայր երկրներում ուսումնասիրել Արցախում ներդրումներ իրականացնելու իրական հնարավորությունները, հանդես եկել կոնկրետ առաջարկություններով:

Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության մի շարք պատասխանատու աշխատակիցներ: Այս մասին ArmAr.am-ին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն