Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

ԵԽԽՎ թուրք նախագահը կրկին կողմնակալ հայտարարություններ է անում

Մարտ 16, 2010թ. 18:03

chaushogluՊատմությունը պետք է թողնել պատմաբաններին, քանի որ ճիշտ չէ, որ պատմական անցքերի առնչությամբ որոշումներ կայացնեն քաղաքական գործիչները: Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է քառօրյա այցով Ղազախստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն` մեկնաբանելով Շվեդիայի Ռիկսդագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

«Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին: Ճիշտ չէ, որ գործից անտեղյակ քաղաքական գործիչներն այդ առնչությամբ որոշումներ կայացնեն: Այդ հարցը պետք է քննարկել ձևավորվելիք հանձնաժողովներում»,- ասել է նա:

Չավուշօղլուն չի համաձայնել նաև շրջանառվող այն տեսակետի հետ, թե Շվեդիայի Ռիկսդագի որոշման վրա ազդել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի ընդունումը:

«Շվեդիայի Ռիկսդագի ներքին կանոնակարգի համաձայն` մինչև խորհրդարանական ընտրությունները պետք է քննարկվեն և քվերակության դրվեն մինչ այդ ներկայացված բոլոր նախագծերն ու առաջարկությունները: Հնարավոր չէ, որ այդ հարցում Շվեդիան հետևած լինի Միացյալ Նահանգներին»,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահը:

Չավուշօղլուն համոզմունք է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը չի ընդունվի. «Չեմ կարցում, թե Անգլիան կընդունի անցանկալի որոշում: Դա ասում եմ ես, մի մարդ, ով լավ է ճանաչում Անգլիան»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն